Արմինֆո.2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից ադամանդների արտահանման ծավալը նվազել է 8.2%, իսկ 2017 թ. նույն ժամանակահատվածում աճը կազմել էր 92.5%:
Ըստ ՀՀ Մաքսային ծառայության տվյալների, 2018 թվականի առաջին կեսին Հայաստանից արտահանվել է 122.9 հազար կարատ ադամանդ, որոնց մաքսային արժեքը նվազել է 19.3%, մինչև 42.9 մլն դոլար: Հայաստանից ադամանդների արտահանման գերիշխող ծավալները բաժին են ընկել`Արաբական Միացյալ Էմիրություններին (45.2%), Ռուսաստանին (29%), Բելգիային (14.2% , ԱՄՆ (5,6%), ինչպես նաև ավելի փոքր քանակությամբ`Իսրայելին և Իրանին:
Միևնույն ժամանակ, աճի կտրուկ միտում է արձանագրվել ներմուծման գծով, որը քանակական առումով 2018 թվականի առաջին կիսամյակում աճել է 7.5% (2017 թվականի նույն ժամանակահատվածի`52.4% փոխարեն): Հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն է ներմուծվել 262,500 կարատ չմշակված ալմաստ, 79,3 մլն դոլար արժողությամբ (տարեկան 5,3% աճ): Ադամանդի հումքը հիմնականում Հայաստան է ներմուծվում Միացյալ Արաբական Էմիրություններից (45.3%), Հնդկաստանից (13%), Շվեյցարիայից (8.8%), Ռուսաստանից (9.8%), Բելգիաից (7.2%), Կանադայից (5, 5%), Հոնկոնգից (3.3%), իսկ մնացածը`Իսրայելից, Թաիլանդից, Հարավային Աֆրիկայից, Լիբանանից:
Համեմատության մեջ նշենք, որ 2017 թվականի առաջին կեսին Հայաստանն արտահանել էր 53.8 մլն դոլար ընդհանուր արժեքով 133.8 հազար կարատ ադամանդ և ներմուծել 75.3 մլն դոլար ընդհանուր արժեքով 244.2 հազար կարատ ադամանդ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |