Արմինֆո. Հայաստանն առաջին կիսամյակում արտահանել է 16.7 հազար տոննա ալյումինե փայլաթիթեղ, տարեկան աճը`4.4% (անցյալ տարվա 6.5% աճի համեմատ): ՀՀ մաքսային ծառայության տվյալներով, դրամական արտահայտությամբ փայլաթիթեղի արտահանումը տարեկան կտրվբածքով աճել է 16.1%, մինչև 54.8 մլն դոլար:
Փայլաթիթեղը հիմնականում արտահանվում է Միացյալ Նահանգներ (38.2%), Գերմանիա (37%), Նիդերլանդներ (8,7%), Լեհաստան (5.6%), Կանադա (5.1%), Ավստրիա (4, 4%), Մեծ Բրիտանիա (1.8%), և ավելի փոքր չափով`Ֆրանսիա, Իտալիա, Չեխիա, Ռուսաստան:
Միևնույն ժամանակ, Հայաստանը կտրուկ ավելացել ներմուծվող փայլաթիթեղի ծավալները`4,1 անգամ, մինչև 2.1 հազար տոննա, նախորդ տարվա 16.6% անկման փոխարեն: Ներմուծված փայլաթիթեղի մաքսային արժեքն աճել է 3,6 անգամ, մինչև 7.5 մլն դոլար: Փայլաթիթեղը ներմուծում է ԱՄՆ-ից (56%), Հունաստանից (36%), Ռուսաստանից (5,6%), Չինաստանից (1.4%), Ուկրաինայից (0,2%), Լեհաստանից և Լիբանանից:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թվականի առաջին կիսամյակում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը Հայաստանում աճել է 3,2%, մինչև 16 285 հազար տոննա: Իսկ 2017 թ. թվականի առաջին կիսամյակում փայլաթիթեղի արտադրությունը Հայաստանում աճել է 5.2%, մինչև 15.8 հազար տոննա:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |