Արմինֆո. Ադամանդի երեսակումը պետք է դառնա նոր Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ոլորտներից մեկը: Այս մասին նոյեմբերի 30-ին Նոր Հաճնում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար «Իմ քայլ» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Նոր իրավիճակում այս խնդիրը հեշտ չէ լուծել, բայց ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել այս ոլորտում», - ընդգծել է Փաշինյանը:
Նա նշեց, որ 2000-ից 2010 թվականը Նոր Հաճնում փակվել է ադամանդագործության ոլորտի մոտ 10,000 աշխատատեղ: «Այդ աշխատատեղերը փակվեցին դրամի փոխարժեքի հետ կապված մանիպուլյացիաների հետևանքով», - ընդգծել է Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ նոր իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի ներդրողները գան Հայաստան և ադամանդագործության ոլորտում կատարեն ներդրումներ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |