Արմինֆո.ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Սարյան փողոցում գտնվող գինեսրահներից մեկում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (VWFA)գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի և հայկական գինի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մեկ գավաթ հայկական գինու շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են ոլորտի զարգացումների, հիմնախնդիրների մասին, կիսվել դրանց լուծման մասին մտքերով:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ գինեգործությունը մեր երկրում վերջին տարիներին վերելք է ապրում, բավականին մեծ են ներդրումային հոսքերը, ամեն տարի նոր գինեգործական ընկերություններ են ստեղծվում, հիմնվում են նոր այգիներ, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը, նաև հիմնադրամի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների շնորհիվ ավելանում են արտահանման ծավալները: Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ այժմ ակտիվորեն աշխատանքներ են տանում գինեհումքի որակի բարձրացման և հայկական գինիների միջազգային վարկանիշի և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ:
Իսկ թե ինչու տեղական և արտերկրյա սպառողը պետք է նախընտրի հենց հայկական գինին հարցին, Զարուհի Մուրադյանն ունի իր պատասխանը՝ այն բարձրորակ է, տալիս է էներգիա, ուժ և ոգևորում էլ ավելի մոտիվացված աշխատանքի:
Մինչդեռ ,ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին կեսին Հայաստանում գինու արտահանումը կրճատվել է մինչեւ 1.1 մլն լիտր, ինչը 14.8% -ից պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից: Մաքսային արժեքը նույնպես կրճատվել է՝ 12.5% -ով, մինչև 4.3 մլն դոլար: Արտահանման մատակարարումների առյուծի մասը բաժին է ընկնում ռուսական շուկային (75.1%), որին հաջորդում են ԱՄՆ-ը (4.6%), Շվեյցարիան (4.5%), , Ուկրաինան (2.1%), Իտալիան (1.8%), Վրաստան (1.1%), Բելգիա (0.6%), Չինաստան (0.3%), ինչպես նաեւ Էստոնիան, Գերմանիան, Բուլղարիան, Ավստրիա և այլն:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |