Երկուշաբթի, 3 Դեկտեմբերի 2018 13:46
Նաիրա Բադալյան

«Իմ քայլը՚.  հարկային քաղաքականությամբ թիրախավորելու ենք գործարարի եւ ներդրողի համար արդար, ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ստեղծում

«Իմ քայլը՚.  հարկային քաղաքականությամբ թիրախավորելու ենք գործարարի եւ ներդրողի համար արդար, ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ստեղծում

Արմինֆո.«ԻմՔայլը՚ նախընտրական դաշինքը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների առաջնահերթությունները:

«Տնտեսական որակական առաջընթացի հիմնասյունը հասցեական բարեփոխումներն են՝ ուղղված արտաքին շուկաներում Հայաստանը՝ որպես բրենդ դիրքավորելուն, - ասվւոմ է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հրիապարակած փաստաթղթում: «Մենք, ունենալով փոքր ներքին շուկա, չենք կարող սահմանել զարգացման այլ օրակարգ, քան սեփական կարողությունների շարունակական զարգացմամբ, արտաքին շուկաներին մրցունակ առաջարկ ներկայացնելն է: Մենք պետք է առաջնորդվենք արտահանման վրա հիմնված տնտեսական աճի մոդելով եւ խթանենք արտաքին շուկաներ ներթափանցելու տնտեսական կարողությունները՚, - ասվում է հրապարակման մեջ: Ըստ ծրագրի,  նախատեսվում է, մասնավորապես, նվազեցնել վարչարարական բեռը, վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները, պարզեցնել հարկային եւ մաքսային քաղաքականությունը,  ընդլայնել արտահանման ծավալները,  իրականացնել ներդրումներ ենթակառուցվածքներում:

«Այս նպատակներին հասնելու համար ձեռնարկելու ենք հետեւյալ քայլերը`
1. վերացնելու ենք բիզնես սկսելու, զարգացնելու եւ լուծարելու բյուրոկրատական բոլոր սահմանափակումները: Կրճատելու ենք լիցենզիաների, թույլտվությունների եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար չհիմնավորված պահանջների քանակը, վճարները եւ ժամկետները: Կարգավորումները լինելու են պարզ, հասկանալի եւ ծառայեցված հանրային շահին: Գործարարների եւ քաղաքացիների գործունեության կարգավորմանն ուղղված թույլտվությունների տրամադրման համար սահմանելու ենք նվազագույն կարճ ժամկետ: Կառավարության յուրաքանչյուր որոշում նախքան դրա կիրարկումը անցնելու է «կարգավորման ազդեցության գնահատում»:

2. կրճատելու ենք էլեկտրականության, գազի, ջրի միացման գործընթացների տեւողությունը եւ պահանջվող գործողությունների քանակը՝ դրանց իրականացումը կազմակերպելով «մեկ պատուհանի սկզբունքով»: Սեփականատիրոջ փոփոխության դեպքում էլեկտրականության, գազի, ջրի պայմանագրերի անվանափոխությունն իրականացվելու է ավտոմատ կարգով՝ առանց ավելորդ քաշքշուքի եւ ժամանակի վատնման:

3. քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջական ցիկլն իրականացվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ բացառելով դիմումատու-պետական ծառայող շփումը:

4. մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասին օրենսդրության կատարելագործմամբ նպաստելու ենք մտավոր գործունեության արդյունքի առեւտրայնացմանը (հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի) եւ Հայաստանի իրավապայմանագրային համբավի բարելավմանը:

5. հարկային քաղաքականությամբ թիրախավորելու ենք գործարարի եւ ներդրողի համար արդար, ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ստեղծում եւ գլոբալ աշխարհում երկրի մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացում:

6. բարենպաստ ներդրումային միջավայր ձեւավորելու համար նվազեցնելու ենք շահութահարկի, եկամտային հարկի եւ շահաբաժինների հարկման գործող դրույքաչափերը: Մասնավորապես` շահութահարկի գործող 20% դրույքաչափը իջեցնելու ենք` հասցնելով այն 18%-ի, ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների շահաբաժիններն այսուհետ հարկվելու են միասնական 5% դրույքաչափով։ 2019 թվականից կսահմանվի եկամտային հարկի համահարթ 23% դրույքաչափ, ապա մինչեւ 2023 թվականը այն աստիճանաբար կնվազի մինչեւ 20%:

7. արդարացի հարկման նպատակով ձեռնարկելու ենք քայլեր հարկային բեռը դեպի «վճարունակ հարկատուներ» տեղափոխելու ուղղությամբ, մասնավորապես՝ գույքահարկը հաշվարկելու ենք անշարժ գույքի շուկայական արժեքից եւ անցում ենք կատարելու մեկ անձի սեփականության մեջ գտնվող գույքային միավորների կոնսոլիդացված արժեքի հարկման:

8. լրամշակելու ենք «Շքեղության հարկի մասին օրենքը», ընդլայնելու եւ հանրայնացնելու ենք շքեղության հարկի օբյեկտ եւ շքեղության հարկ վճարողների ցանկը՝ հավաքագրումների եւ բաշխումների նկատմամբ սահմանելով հանրային հսկողության առցանց գործիքակազմ` ուղղված սոցիալական արդարության վերականգնմանը:

9. միջազգային առեւտրատնտեսական հարաբերություններն առարկայական դարձնելու նպատակով վերանայելու եւ ընդլայնելու ենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ցանկը, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներին վերաբերող եւ հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման համակարգերի ներդրմամբ ապահովելու ենք երկրի ներսում ձեւավորվող հարկման բազաների պաշտպանությունը:

10. հասցեական հարկային քաղաքականությամբ եւ տարբերակված մոտեցումների կիրառմամբ նպաստելու ենք Երեւանից դուրս՝ հատկապես սահմանամերձ գոտիներում գործարար համայնքի կայացմանը: Ներդնելու ենք գոտիական հարկման այնպիսի համակարգ, որի պայմաններում կկիրառվեն ավելացված արժեքի հարկի, հողի հարկի արտոնություններ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի տարբերակված սակագներ, ինչն էլ ՀՀ տարածքում կնպաստի սահմանամերձ համայնքներում աշխատատեղերի ստեղծման կամ շարունակական ավելացման ուղղված հասցեական ներդրումային ծրագրերի իրականացմանը:

11. հարկային օրենսգրքի բարելավմամբ սահմանելու ենք ընկալելի եւ կանխատեսելի հարկային կանոններ, որոնք ներդրումային ծրագրերի, ծախսերի եւ եկամուտների տնօրինման գործընթացներում նպաստելու են արդյունավետ որոշումների կայացմանը:

12. յուրաքանչյուր տնտեսվարողի հնարավորություն ենք տալու մասնակիորեն որոշելու իր կողմից վճարված հարկի ծախսման ուղղությունը: Այսպիսով արմատավորելու ենք հարկային պարտավորությունները կամավորության սկզբունքով կատարելու պրակտիկան: Հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարող, օրինապահ հարկ վճարողների խրախուսման ճանապարհով ապահովելու ենք բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորում:

13. մաքսային վարչարարության պարզեցմամբ սահմանելու ենք միջազգային առեւտրային հոսքերի գրավիչ պայմաններ: Էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ գործարար համայնքին մշտապես իրազեկելու ենք բարեփոխումների բովանդակության եւ Հայաստանի մրցակցային առավելությունների (այդ թվում՝ մարզերում գործունեության իրականացման արտոնությունների) վերաբերյալ: Ներդրումային գրավչության բարձրացման նպատակով հնարավորինս պարզեցնելու ենք մաքսային սահմանի անցման գործընթացը եւ նվազեցնելու ենք սահմանի անցման համար պահանջվող ժամանակը: Գույքագրելու ենք գործարարների շրջանում մեծ պահանջարկ ունեցող ծառայությունները եւ դրանց համար սահմանելու ենք մատուցման արագացված ընթացակարգեր:

14. մաքսային ոլորտում «հսկիչ գներից» անցում ենք կատարելու հաշիվ ապրանքագրերով կամ տվյալ ապրանքի գների մասին համացանցում առկա տեղեկատվության հիման վրա մաքսազերծմանը:

15. բարելավելու ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կարողությունները:

16. մշակելու եւ ներդնելու ենք տնտեսական զարգացման սեփական ինդեքսը: Ապահովելու ենք միջազգային գնահատման վարկանիշային (այդ թվում թվային տնտեսության, թվայնացման, էլեկտրոնային հասարակության) սանդղակներում Հայաստանի դիրքի շարունակական առաջընթացը՝ որպես թիրախ սահմանելով զգալի բարելավում «Գործարարությամբ զբաղվելը», «Գլոբալ մրցունակության» եւ այլ զեկույցներում:

17. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» կառույցի գործարկմամբ ապահովելու ենք մեկ կետից ներդրողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը եւ հանրային ծառայությունների մատուցումը:

18. մշտադիտարկելու ենք ներդրումային ծրագրերը եւ բացահայտված խնդիրների օպերատիվ լուծմամբ սահմանելու ենք հետներդրումային սպասարկման պատասխանատու վարքագծի եւ գործընկերային հարաբերությունների բարձր նշաձող:

19. ՓՄՁ ոլորտում առկա խոչընդոտների գույքագրմամբ, գործարար եւ մասնագիտական համայնքի հետ ակտիվ երկխոսությամբ սահմանելու ենք ՓՄՁ ոլորտում գործունեություն ծավալելու գրավիչ պայմաններ, մասնավորապես՝ տարեկան մինչեւ 20 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսն ազատելով հարկերից՝ խրախուսելու ենք նոր փոքր եւ միջին բիզնեսի ստեղծումը:

20. նպաստելու ենք ՓՄՁ զարգացմանը եւ ընձեռելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի փոքր ձեռնարկությունը ձգտի եւ միաժամանակ կարողանա դառնալ միջին, իսկ միջինը՝ մեծ: Այդ նպատակին հասնելու համար մենք ստեղծելու ենք ոչ միայն հարկային գրավիչ պայմաններ, այլեւ գործարար եւ մասնագիտական համայնքի հետ ակտիվ երկխոսությամբ մշակելու ենք ՓՄՁ եւ ձեռներեցության զարգացմանն ուղղված միջոցառումների փաթեթ՚, - ասվում է «Իմ քայլը՚ դաշինքի նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող մասում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
25.04.2024
RUB4.220.04
USD388.60-1.44
EUR416.731.10
GBP485.984.24
CAD284.02-0.58
JPY24.99-0.21
CNY53.63-0.19
CHF425.54-2.14