Արմինֆո. Արդշինբանկը «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Բրիտանական «The Banker» ամսագրի կողմից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխությունը հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր, հեղինակավոր և վստահելի չափանիշը:
Այս տարի մրցանակի շնորհման չափանիշներ են հանդիսացել ոչ միան Բանկի ակտիվները, կապիտալը և շահութաբերության մակարդակը, այլ նաև պրոդուկտների և ծառայությունների նորարարությունը, նոր տեխնոլոգիաների կիրառումը և Բանկի կորպորատիվ սոցիալական գործունեությունը:
«Նման հեղինակավոր կառույցի կողմից Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» ճանաչվելը պատվաբեր է, բայց միաժամանակ պարտավորեցնող», - նշել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը՝ հավելելով որ միջազգային փորձագետների կողմից նման բարձր գնահատակին արժանանալը վկայում է Արդշինբանկի հուսալիության, կայունության և արդյունավետ աշխատանքի մասին:
«The Banker» -ի կողմից 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ» ճանաչվեցին նաև այնպիսի հեղինակավոր բանկեր, ինչպիսին են Bank of America (ԱՄՆ)-ն, Commerzbank-ը (Գերմանիա), Raiffeisen Bank International-ը (Ավստրիա), BNP Paribas-ը (Բելգիա, Ֆրանսիա), Lloyds Banking Group-ը (Մեծ Բրիտանիա):
Նշենք, որ «The Banker»-ի կողմից Արդշինբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 2-րդ անգամ: Ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 140 երկրի բանկեր:
Լինելով ֆինանսաբանկային համակարգում խոշորագույն հարկատուներից մեկը՝ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |