Արմինֆո. 2018 թ. նոյեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է 1% գնաճ, մասնավորապես, պարենային ապրանքների գներն աճել են 2%, ոչ պարենային ապրանքներինը`0.4% -ով, ծառայությունների սակագների աճը կազմել է 0.2%: Մայրաքաղաքում սպառողական գները նոյեմբերին աճել են 1,1%: 2018 թ. հունվար-նոյեմբերի 0.3% գնաճը պայմանավորված էր ոչ պարենային ապրանքների գների 3.6% աճով, ծառայությունների սակագների 0.6% աճով, իսկ պարենային ապրանքներն էժանացել են 1.5%:
ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալներով, 2018 թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0.03%, նախորդ տարվա 0.1% -ի համեմատ: 2018-ի հունվար-նոյեմբերին 2017 թ. հունվար-նոյեմբերին գնաճը կազմել է 2.6%, ինչը պայմանավորված է պարենային ապրանքների գների 2,6%, ոչ պարենային ապրանքների`4,6%, ծառայությունների սակագների 1.2% աճով: 2018 թ. նոյեմբերին, 2017-ի նոյեմբերի համեմատ, 1.8% գնաճը պայմանավորված էր պարենայնին ապրանքների 1.7% թանկլացումը, ոչ պարենային ապրանքների`3.7% և ծառայությունների սակագների 0.7% թանկացումներով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |