Արմինֆո.Նպատակ ունենալով խթանել օնլայն առևտուրը՝ Արդշինբանկն առաջարկում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին քարտերով առցանց վճարումներ ընդունելու առավել արագ, անվտանգ և արդյունավետ տարբերակ՝ IPOS ծառայությունը։
Պատվիրելով IPOS ծառայությունը՝ հաճախորդները հնարավորություն կունենան ընդլայնել ապրանքի կամ ծառայության վաճառքները՝ ընդունելով վճարումներ ինտերնետ միջավայրում 24/7 ռեժիմով աշխարհի ցանկացած կետից: IPOS-ն ազատում է վաճառքի կետերում առկա տերմինալների հետ կապված ծրագրային բազում խնդիրներից, քանի որ հաճախորդին տրամադրվում է նախապես կարգավորված և պատրաստի ծրագրային ինտերֆեյսով համակարգը:
IPOS համակարգն ապահովված է 3D Secure ժամանակակից տեխնոլոգիայով, ինչը պաշտպանում է առցանց վճարումների անվտանգությունը ամենաբարձր մակարդակով:
Արդշինբանկի IPOS ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2CnkgpI կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |