Արմինֆո.IDBank-ի խորհրդի որոշմամբ Բանկի Վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Մհեր Աբրահամյանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին IDBank-ի մամուլի ծառայությունից, ԿԲ-ը հաստատել է Մհեր Աբրահամյանի թեկնածությունը դեկտեմբերի 19-ի, թիվ 1/880Ա, որոշմամբ:
IDBank-ի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը նշել է, որ Մհեր Աբրահամյանը ֆինանսական համակարգում 20-ամյա աշխատանքային փորձ ունի: Նա ոչ միայն համաձայն է Բանկի զարգացման տեսլականի ու ռազմավարության հիմնական դրույթների հետ, այլև պատրաստ է սատարել դրանց կյանքի կոչմանը։
«Վստահ եմ՝ պարոն Աբրահամյանի գլխավորությամբ Բանկը պատվով կհաղթահարի բոլոր մարտահրավերներն ու հաջողությամբ կիրագործի ռազմավարական բավականին հավակնոտ նպատակները»,- ասել է Խորհրդի նախագահը:
Վարտան Դիլանյանի խոսքով վերջին 1,5 տարին Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշանակվել է վարչության նախագահի տեղակալ։
Նշենք, որ Մհեր Աբրահամյանը մինչև այդ զբաղեցնում էր ԿԲ-ի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի պաշտոնը, ֆինանսական համակարգում աշխատում է 1999 թվականից: Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ստացել է CFA I և II մակարդակների որակավորում:
Հիշեցնենք, որ IDBank-ը (մինչև 2018 թվականի մայիսի 31-ը` «Անելիք՚ բանկ) Հայաստանի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: Որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը` 59,68% բաժնեմասով, և լիբանանյան CreditBank S.A.L` 40,32%: Որպես անուղակի մեծամասնական բաժնետեր հանդես են գալիկս ֆիզիկական անձեր. Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյան (FISTOCO LTD):
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |