Արմինֆո.Արդեն երկրորդ տարին անընդմեջ Արդշինբանկի պարտաճանաչ վարկառուները ստանում են 5% գումարի վերադարձ (cashback) վճարված տոկոսագումարներից անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի շրջանակներում: Ամանորի նախօրեին՝ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին, Բանկն իրականացրեց շուրջ 50մլն ՀՀ դրամի չափով գումարի վերադարձ թվով 1716 հաճախորդի:
Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր սկսած 9.75% տարեկան տոկոսադրույքից, մինչև 40մլն ՀՀ դրամի չափով, առավելագույնը 15 տարի ժամկետով, ընդ որում առանց եկամուտների վերլուծության պարտադիր պահանջի: Վարկատեսակի առավելությունն է նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն: Գործում են շահավետ պայմաններ վարկը այլ բանկից Արդշինբանկ տեղափոխելու դեպքում:
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումներով` https://goo.gl/t5yZYv և https://goo.gl/4QXUze կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:
* տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 10.24%-ից
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |