Արմինֆո.Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է իտալական «Ռենկոե ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:
Հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշել է, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել տարբեր գործընկերների և չորս միջազգային բանկերի հետ: «Ռենկոյիե գլխավոր տնօրենը նաև երախտագիտություն է հայտնել ներդրումային գործընթացի ընթացքում կառավարության ցուցաբերած աջակցության համար:
Գոհունակություն հայտնելով փոխշահավետ համագործակցության առթիվ՝ ՀՀ փոխվարչապետը նշել է, որ այսօր գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուերե և «Ռենկոե ընկերությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին և լիազորել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին ստորագրել այն: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և մոտ ապագայում սկսել էլեկտրակայանի շինարարական աշխատանքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում «Ռենկոե ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հեռանկարները:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |