Արմինֆո. G2crowd վերլուծական հարթակը, որն իրական ժամանակի ռեժիմում հավաքում է օգտատերերի արձագանքները և վարկանշում է ծրագրային ապրանքները, հայկական Renderforest մեկնարկային ընկերությունը ներառել է 2019 թվականին ծրագրային ապահովման աշխարհի 100 լավագույն ընկերությունների թվում:
Renderforest- ը առցանց հարթակ է «3-ը 1-ում՚ բրենդ-բուքերի ստեղծման համար, որն առաջարկում է վիդեո-անիմացիոն ծառայություններ, լոգոտիպերի ստեղծում, ինչպես նաեւ թույլ է տալիս նախագծել մասնագիտական մակարդակի վեբ-կայքեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ընկերությունում, ստեղծված ծրագրային ապահովումն իրենից ներկայացնում է հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտ, որը «հասկանում է՚ օգտատերերի նախասիրությունները` առաջարկելով լոգոտիպերի, վիդեո-անիմացիաների ստեղծման համար լավագույն տարբերակները և եւ պատրաստի կայքեր օգտագործման համար:
Նշենք, որ G2crowd-ն օգտագործում է ավելի քան 425 000 օգտատերերի արձագանքներ` ծրագրային ապահովման ձեռք բերման լավագույն լուծումների կառավարման նպատակով: Պրոֆեսիոնալները, գնորդները, ներդրողները եւ վերլուծաբանները G2crowd-ն օգտագործում են լավագույն ծրագրային ապահովում և ծառայություններ ընտրելու համար` փորձագիտական գնահատականների և սինթեզված սոցիալական տվյալների հիման վրա: Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին եւ բազավորված է Չիկագոյում, Իլինոյսի նահանգում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |