Արմինֆո. ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի առնչությամբ պատժամիջոցային ցուցակը՝ ներառելով բեռներ տեղափոխող իրանական Mahan Air ավիաընկերությանը և Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel LLC ընկերությանը: Նշվում է, որ այդ ընկերությունն ապահովում է մարդկանց և սպառազինության տեղափոխումը Սիրիայի տարածք:
< Flight Travel LLC-ն անտեսել է Mahan Air-ին կոմերցիոն աջակցության պատճառով պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելու ռիսկի վերաբերյալ նախազգուշացումները, և հիմա այն երրորդ ընկերությունն է, որը ներառվել է պատժամիջոցային ցուցակում Mahan Air-ի անունից գործելու համար>,- հայտնել են Ֆինանսների նախարարությունում: Ավելի վաղ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր ընդունել Մալազիայում և Թաիլանդում գործող Mahan Air ավիաընկերության ներկայացուցչությունների դեմ: ԱՄՆ-ի որոշմամբ, պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների եւ անձանց գույքն ու բանկային հաշիվները սառեցվում են, իսկ նրանց հետ էական տնտեսական հարաբերությունների մեջ մտած ցանկացած անձիք նոր պատժամիջոցների ռիսկի ենթարկվում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |