Արմինֆո. Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող «Տարվա նախագիծե մրցույթում:
Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, ամենամյա այս մրցույթին մասնակցել է ԱՊՀ երկրների ընկերությունների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների 262 նախագիծ: Երեք անվանակարգերում հաղթող են ճանաչվում այն նախագծերը, որոնք ստանում են ամենաբարձր վարկանիշը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների տնօրենների օնլայն քվեարկության արդյունքում: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում, մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանին: Կենտրոնի նախագծումը և կառուցումն իրականացվել է «Սոֆթլայնե ընկերության կողմից:
Ամերիաբանկի՝ 2017 թ-ին կառուցված, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող տվյալների մշակման նոր կենտրոնն ապահովում է բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը: Կենտրոնի ինժեներական համակարգերը համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և գործընթացների անընդհատության TIER III պահանջներին:
Նշենք, որ Ամերիաբանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են հանդիսանում` Ameria Group CY Ltd. - 56.6%, ՎԶԵԲ - 17.8%, Ասիական զարգացման բանկ - 13.98%, ESPS Holding Limited - 11.62%:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |