Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետ Սեոխյուն Յունին` ՀՀ գյուղատնտեսության ոլորտի հիմնական ուղղություններն ու ոլորտի առաջնահերթությունները քննարկելու նպատակով:
Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառում ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերն ու նպատակները: Ոլորտի առաջնային խնդիրների թվում նախարարի տեղակալը մասնավորապես ընդգծել է հողերի շուկայի ձևավորման, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, նոր ներդրումների ներգրավման, թռչնաբուծական արտադրանքի ավելացման, ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացման կարևորությունը:
Զրույցի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի արդյունավետությանն ու շարունակականության ապահովմանը, միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերին: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թ. գյուղատնտեսության համախառն արդյունքը գրանցել է 7,3%՝ մինչև 926.4 մլրդ դրամ անկում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |