Արմինֆո.Հայաստանում 2018 թվականին քարտերով անկանխիկ գործարքների բաժինը քանակական արտահայտությամբ աճել է մինչև 37%՝ 2017 թվականի 30%-ից` կանխիկի բաժնի 2017-ի 70%-ից մինչև 63% նվազման դեպքում: Այս մասին հայտնել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն
Սեյրան Սարգսյանը: «Ինչպես տեսնում ենք, բաժինների այս հարաբերակցության մեջ թափ են հավաքում անկանխիկ գործառնությունները, ինչը վկայում է քարտապանների նախասիրությունների անկանխիկ գործարքների օգտին փոփոխության մասին՚, - ընդգծել է նա։ Խոսելով 2018-ի ընթացքում 2 մլն քարտով 1.9 տրլն դրամի գործարքների ծավալների մասին` Ս. Սարգսյանը նկատել է, որ անկանխիկ գործարքների մասնաբաժինը կազմել է 20%, մինչդեռ գերիշխող 80% - ը բաժին է ընկել կանխիկ գործարքներին: «Ցավոք, գործարքների ընդհանուր ծավալում 69% - ը բաժին է ընկնում բանկոմատային գործառնություններին՝ բացարձակ մեծության 25% տարեկան աճով: Ընդհանուր ծավալից առցանց գործարքներին բաժին է ընկնում ընդամենը 21%, սակայն հատկանշական է, որ ինտերնետ-գործարքները հաշվետու տարում աճել են 75% - ով՚, - նշել է նա:
Այս համատեքստում ՀԲՄ նախագահ Արտակ Հանեսյանը նշել է. «Հետաքրքիր է, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը, մասնավորապես, հետխորհրդային տարածքում ինտերնետի օգտագործման մակարդակով, սակայն անկանխիկ գործառնությունների ծավալով զբաղեցնում է վերջին տեղերը։ Մենք պետք է փոխենք այդ կարծրատիպերը, և այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք է սպասվում՝ անկանխիկ վճարումների բաժինը 20 տոկոսից 80 տոկոսի հասցնելու համար՚։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |