Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկաե ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:
Տեղեկացվել է, որ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին: Սամբիել ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա: Արտադրանքը սպառվելու է Հայաստանում, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներում:
Գործարանի կողմից տարեկան մթերվելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ: Ընկերությունը հիմնել է լաբորատորիա՝ կաթի որակի ստուգման համար:
Երկրորդ փուլում այս գործարանի հարևանությամբ ընկերությունը նախատեսում է կառուցել լրացուցիչ 2-րդ գործարանը կիսաչոր և չոր պանիրների տեսականու համար, ինչի նպատակով համատեղ ներդրումներ են նախատեսվում հոլանդական ներդրող ընկերության հետ: Երկրորդ փուլում արտադրվելու են հոլանդական ու շվեյցարական տեսակի բարձրակարգ պանիրներ: Ներդրումների ընդհանուր չափը կկազմի մոտ 30 մլն դոլար, իսկ գործարանի արտադրողականությունը դրա շնորհիվ կավելանա ավելի քան 6 հազար տոննայով:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |