Արմինֆո.Այսօր ք. Երևան, Կոմիտասի 41 հասցեում վերաբացվեց Արդշինբանկի «Արաբկիր» մասնաճյուղը՝ վերանորոգված, տեխնիկապես հագեցած նոր հնարավորություններով և ժամանակակից լուծումներով: Մասնաճյուղում ստեղծվել են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ և համալիր բանկային ծառայություններ մատուցելու համար:
«Արաբկիր» մասնաճյուղը Արդշինբանկի երրորդ մասնաճյուղն է, որի բացումը տեղի է ունենում այս տարի: Բանկի գործունեության առաջնահերթություններից է ինչպես տարածաշրջանային ցանցի ընդլայնումը, այնպես էլ գործող մասնաճյուղերի վերանորոգումն ու պայմանների բարելավումը: Մինչև տարեվերջ Բանկը նախատեսում է ևս 8 մասնաճյուղի վերաբացում:
Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45, ինչպես նաև շաբաթ օրերին՝ 10:00-14:00: Ընդ որում, հաճախորդները կարող են այցելել մասնաճյուղ իրենց նախընտրած օրը և ժամին՝ նախապես ամրագրելով հերթը Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածի միջոցով:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |