Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ նախօրեին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 63 հայտ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են փոխվարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում հաստատվել է 60 հայտ` շուրջ 2.5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, ճանապարհների կառուցման և հիմնանորոգման, գյուղատնտեսական և համայնքների կարիքները սպասարկելու նպատակով բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը: Վերջիններս միտված են աջակցելու համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանը ու նպաստելու կյանքի որակի բարձրացմանը:
Փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել դեռևս չհաստատված որոշ նախագծերը լրամշակելու ուղղությամբ համայնքների հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնե՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու բարելավել ներկայացված նախագծային փաթեթները:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |