Արմինֆո.Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, 15.07.2019թ-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը, որը նախկինում տեղակայված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փ., տուն 32 հասցեում, կգործի նոր ավելի ընդարձակ տարածքում՝ նույն շրջանի Անդրանիկ 71/7 փ. հասցեում:
Բանկի նոր ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ շարքից
Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում: Մասնաճյուղի աշխատանքի ռեժիմն է երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:00, շաբաթ օրը`10: 00-14:00:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |