Արմինֆո. Կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը և խրախուսելով մաքուր էներգիայի արտադրության ոլորտի ընդլայնումը ՀՀ-ում` Արմսվիսբանկը և արևային վահանակներ արտադրող "Սոլարոն" ընկերությունը, համատեղ ուժերով իրականացրել են Մելքոնյանների ընտանիքի տան տանիքային 5.4ԿՎՏ հզորությամբ կայանի կառուցման նախագիծը:
Ինչպես ասվում է բանկի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, Մելքոնյանների ընտանիքը համարվում է ՀՀ-ում երիտասարդ ամենամեծ ընտանիքներից մեկը` բաղկացած լինելով ամուսիններից և 15 երեխաներից, ովքեր բնակվում են Արարատի մարզի Այգավան համայնքում: Նշված նախագծի իրականացումը կթեթևացնի Մելքոնյանների ընտանիքի սոցիալական և ֆինանսական կարիքները` ժամանակակից տեխնոլոգիաներով սեփական էլեկտաէներգիա արտադրելու միջոցով: ՙՄիաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ Արմսվիսբանկը և Սոլարոնը համագործակցում են արևային կայանների նախագծերի ֆինանսավորման և տեղադրման ոլորտում՚, - ասվում է հաղորդագրությունում:
ԱրմԻնֆո ԼԳ-ի պատրաստած "Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի" համաձայն, Արմսվիսբանկը տարեկան 17,4% - ով ավելացրել է վարկային պորտֆելը՝ մինչեւ 90.7 մլրդ դրամ ($190.2 մլն): Նրա կառուցվածքում շուրջ 85 տոկոսը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը, որի ծավալները բանկը տարեկան կտրվածքով ավելացրել է 16,3 տոկոսով ՝ մինչեւ 76,8 մլրդ դրամ (161 մլն դոլար): Բանկի վարկային պորտֆելի ավելի քան 34% - ը բաժին է ընկնում արդյունաբերական հատվածի (ներառյալ էներգահամալիր) վարկավորմանը, ինչը բացարձակ արտահայտությամբ գերազանցում է 30.9 մլրդ դրամը (64.8 մլն դոլար, 5-րդ դիրքը շուկայում)՝ տարեկան 19.8% աճով: 2019 թվականի առաջին կիսամյակը Բանկն ավարտել է 4.2 մլրդ դրամ զուտ շահույթով (8.7 մլն դոլար, 3-րդ տեղը շուկայում) ՝ ապահովելով տարեկան 59.4% աճ: Արմսվիսբանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում արդյունավետության գործակիցների գծով ՝ կապիտալի շահութաբերության (ROE) գծով ՝ 1 - ին տեղը (18,72% ցուցանիշով), իսկ ակտիվների շահութաբերության (ROA) գծով ՝ 2-րդ տեղը (4,01% ցուցանիշով):
Հիշեցնենք, որ "Արմսվիսբանկ" ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին: 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Արմսվիսբանկի բաժնետոմսերի 100% - ի սեփականատերը "HVS Holding" ՍՊԸ-ն է, որը ղեկավարում է Վարդան Սիրմակեսը, այն գրանցված Է Լյուքսեմբուրգում, իսկ բաժնետոմսերի անուղղակի սեփականատերը Վարդան Սիրմակեսն է: Հրակ է նշել, որ Արմսվիսբանկը հանդիսանում է վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման միջազգային մի շարք վարկային ծրագրերի մասնակից: