Չորեքշաբթի, 8 Հունվարի 2020 12:38

Հայաստանի ծրագրավորողներն ստեղծել են զանգերի ժամանակ կողմնակի ձայները մաքրող ծառայություն

Հայաստանի ծրագրավորողներն ստեղծել են զանգերի ժամանակ կողմնակի ձայները մաքրող ծառայություն

Արմինֆո.Հայաստանցի ծրագրավորողները ստեղծել են ծառայություն, որը հեռացնում է կողմնակի ձայները Skype-ի, Slack-ի եւ այլ VoIP ծառայությունների միջոցով զանգերի ժամանակ, հաղորդում է vc.ru ինտերնետ-ռեսուրսը: Նեյրոցանցերի միջոցով Krisp-ը որոշում է նյարդայնացնող աղմուկները եւ իրական ժամանակում դրանք հանում է աուդիո հոսքից: Krisp-ը 2Hz ընկերության արտադրանքն է, որը 2017 թվականին հիմնել են երկու ընկերներ՝ Դավիթ Բաղդասարյանն ու Արտավազդ Մինասյանը։

 

Օգտատերը կարող է ընտրել, թե որ աղմուկները արգելափակել՝ մուտքային կամ ելքային: Առաջին մեթոդը հարմար է այն իրավիճակների համար, երբ զրուցակիցը (կամ զրուցակիցները) գտնվում է բանուկ փողոցում: Երկրորդը՝ երբ օգտատերը ցանկանում է թաքցնել իր շրջապատը: Օրինակ, եթե զանգն ստացվում է սրճարանում կամ աշխատանքի գնալու ճանապարհին: Հավելվածը կարող է տարբերակել եւ ճնշել այնպիսի հնչյուններ, ինչպիսիք են փողոցի, սրճարանի կամ օդանավակայանի աղմուկը, մանկական լացը, ստեղնաշարի թակոցը եւ այլն:

 

Ինչպես ասվում է հոդվածում, Դավիթ Բաղդասարյանն ուսանողական տարիներից աշխատել է աութսորս-ընկերություններում, որոնք ՏՏ արտադրանք էին ստեղծում արտասահմանյան հաճախորդների համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի։  Նման պատվիրատուներից մեկը Validity Sensors ընկերությունն էր, որը թողարկում էր մատնահետքի սքաներներ նոութբուքերի և սմարթֆոնների համար։  2008 թվին ղեկավարությունը Բաղդասարյանին  առաջարկել է տեղափոխվել ԱՄՆ և գլխավորել տեղեկատվական անվտանգության դեպարտամենտը։

 

2016 թվականին Բաղդասարյանն աշխատանքի է անցել Twilio ընկերությունում, որը API է մշակում կորպորատիվ հաղորդակցությունների համար։  Twilio ծրագրային ապահովման միջոցով ընկերությունները կարող են ընդունել և կատարել զանգեր, ինչպես նաև ուղարկել և ընդունել SMS։  Օրինակ, Uber-ը Twilio-ն օգտագործում է  ուղեւորների եւ վարորդների միջեւ զանգերի համար: "Մենք մշտապես գլուխ էինք կոտրում, թե ինչպես բարելավել աուդիո որակը. Ավելի հաճախ ձայնը վատանում էր հենց հետին պլանում աղմուկի պատճառով", - հիշում է Բաղդասարյանը: Նա հասկացել է, որ դա դասական խնդիր է, որը կարող է լուծել մեքենայական ուսուցումը։ "Պետք է նեյրոցանցին սովորեցնել, թե ինչ է աղմուկը, ինչ՝ մարդկային ձայնը, և բաժանել դրանք։  Ես հետաքրքրվեցի, թե ինչու ոչ ոք դեռ չի լուծել դա": 2016 թվականի վերջին Բաղդասարյանն այդ գաղափարի մասին պատմել է իր ընկեր, մաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտավազդ Մինասյանին։  Այն ժամանակ նա արդեն մի քանի ընկերություններ ուներ ՏՏ ոլորտում։  Բացի այդ, նա փնտրում էր մեքենայական ուսուցման  ոլորտի հետաքրքիր նախագծեր: Մինասյանն սկսել է ուսումնասիրել, թե ինչպես կարելի է իրականացնել գաղափարը և ներգրավել է մաթեմատիկոս Ստեփան Սարգսյանին (այժմ նա 2Hz-ի գլխավոր գիտաշխատող է)։

 

2017 թվականի աշնանը Բաղդասարյանը վերջնականապես որոշեց ընտանիքով տեղափոխվել Հայաստան։  Վերադառնալուց մի քանի շաբաթ անց նրանք Մինասյանի հետ բացել են 2Hz։

 

Առաջին մի քանի ամիսը գործընկերները նվիրել են աղմուկի նվազեցման տեխնոլոգիայի մշակմանը (Krisp հավելվածը հայտնվել է միայն կես տարի անց):  Ընկերությունը պետք է մշակեր արդյունավետ ալգորիթմներ, որոնք կարող էին իրական ժամանակում վերացնել կողմնակի ձայները: 2HZ թիմից մի քանի ամիս է պահանջվել աղմուկի ճնշման որակի եւ արագության միջեւ օպտիմալ համադրություն գտնելու համար: Արդյունքում՝ ընկերությունը մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ոչ միայն մաքրել աղմուկները, այլեւ բարելավել ձայնի որակը ՝ ավտոմատ կերպով լրացնել ընդհատումները, կարգավորել ձայնը եւ մեծացնել դիսկրետացման հաճախականությունը: Բաղդասարյանը կարծում էր, որ հենց թիմը մշակի ալգորիթմ՝ 2HZ-ի մոտ կգոյանա հաճախորդների հերթ, որոնք ցանկանում են ձեռք բերել տեխնոլոգիան։  Սակայն դա տեղի չի ունեցել։  "Հիմա ես հասկանում եմ, որ դա շատ միամիտ հայացք էր բիզնեսին", - ասում է գործարարը:

 

Բաղդասարյանը շփումներ էր պահպանել Սիլիկոնային հովտի մարդկանց հետ, ովքեր նրան ծանոթացրել են Բերքլի SkyDeck-ի աքսելերատորի ներկայացուցիչների հետ, որը ներդրումներ է կատարում հետազոտական ընկերություններում։  SkyDeck-ը հավանություն է տվել 2HZ-ի հայտին եւ 100 հազար դոլարի ներդրում է արել:  Բացի այդ, ձեռնարկատերերը եւս շուրջ 400 հազար դոլար են ներգրավել Հայաստանի Granatus Ventures եւ SmartGateVC, ինչպես նաև  ամերիկյան HIVE Ventures հիմնադրամներից:

 

Ի սկզբանե Բաղդասարյանը ծրագրել էր անցանկալի հնչյունների հեռացման տգեխնոլոգիայի լիցենզիան վաճառել տեխնիկա (օրինակ ՝ սմարթֆոններ կամ ականջակալներ), ավտոմեքենաների (աուդիոհամակարգերի բարելավման համար) արտադրողներին, հեռահաղորդակցային օպերատորների (կապի որակի բարելավման համար), զանգերի կենտրոնների եւ սթրիմինգային ծառայություններ մշակողներին: Սակայն բանակցություններն ընթանում էին չափազանց դանդաղ,  նրանք արդեն օգտագործում էին աղմուկի ճնշման տեխնոլոգիաներ (թեկուզ եւ ավելի քիչ կատարելագործված), եւ անիմաստ էին համարում ինչ - որ բան փոխել: Բայց Բաղդասարյանը նկատում էր, որ մարդիկ հիանում են, երբ ցույց է տալիս ալգորիթմների աշխատանքի օրինակները։  Այդ ժամանակ 2HZ-ի թիմում գաղափար է ծագել. արտադրանք մշակել  սովորական սպառողների համար, դրա օգնությամբ պատմել տեխնոլոգիայի մասին և ներգրավել enterprise-հաճախորդների։

 

2018 թվականի ապրիլին 2Hz-ը սկսել է մշակել krisp հավելվածը։  Ու թեեւ այն ժամանակ ընկերությունը չի կարողացել հետաքրքրել խոշոր հաճախորդների, արտադրանքին ուշադրություն են դարձրել ամերիկյան ներդրողներ։ Տեսնելով տեխնոլոգիայի աշխատանքը գործնականում՝  նրանք գնահատել են դրա հեռանկարները եւ ընկերությունում ներդրել 1,5 միլիոն դոլար: 2018 թվականի ամռանը սկզբնական փուլին մասնակցել են երկու խոշոր հիմնադրամներ' Sierra Ventures-ը եւ Shanda Group-ը:

Ընկերությունը Krisp-ը ներկայացրել է 2018 թվականի հոկտեմբերին։ Բաղդասարյանի խոսքով ՝ Mac-ի համար տարբերակը մոտ մի քանի տասնյակ հազար կայանք ունի։  2019 թվի հունիսին ընկերությունը թողարկել է Krisp տարբերակը Windows-ի համար: ''Մենք զարգանում ենք վենչուրային ներդրումների հաշվին: Սա տիպական սցենար է ՏՏ ընկերության համար. ժամանակ եւ ռեսուրսներ են անհրաժեշտ տեխնոլոգիայի ստեղծումն ավարտելու համար: Բայց երբ ամեն ինչ պատրաստ է, եկամուտը շատ արագ  աճում է", - ընդգծել է գործարարը։  Այժմ 2Hz-ը ծրագրում է մուտք գործել տեսանյութերի որակի բարելավման ծառայությունների շուկա: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
08.05.2024
RUB4.21-0.05
USD388.010.28
EUR417.11-0.44
GBP484.90-1.43
CAD282.27-1.16
JPY24.97-0.13
CNY53.69-0.03
CHF426.99-0.40