Արմինֆո. Հունվարի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության վերաբերյալ:
Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում հավանական մարտահրավերները՝ շատ կարևոր է գնահատել, վերլուծել և հասկանալ այն բոլոր ռիսկերը և վտանգները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի էներգետիկ համակարգի համար, ինչպես նաև մատնանշել դրանց չեզոքացման ուղիները:
Քննարկվել են էներգետիկ ինքնաբավությանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանը վերաբերող հարցեր:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ գերատեսչությունների կողմից ներկայացվել են իրադարձությունների զարգացման հավանական սցենարները և ամեն սցենարի համար պետության կողմից իրականացվելիք անհրաժեշտ քայլերը և գործողությունների հաջորդականությունը:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ մասնակիցները նշել են, որ այսօր Հայաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման և պետությունը լիովին կարող է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ և սուվերեն գործունեությունը:
RUB | 4.25 | 0.01 |
USD | 387.52 | -0.17 |
EUR | 419.49 | 0.90 |
GBP | 488.39 | 1.65 |
CAD | 284.25 | 0.58 |
JPY | 24.88 | 0.09 |
CNY | 53.65 | 0.06 |
CHF | 427.96 | 0.75 |