Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանին պետք է իր ավիափոխադրողը։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել Է հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ։
Փաշինյանի խոսքով ՝ պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է ապահովել ազգային ավիափոխադրողի աշխատանքն՝ այնպես, որ ընկերությունը հետագայում չսնանկանա, ինչպես որ վերջին տարիներին տեղի է ունեցել բազմիցս: <Ի՞նչ անենք։ Ներդրումներ կատարենք ավիաընկերությունում, որը 3 տարի անց սնանկանալո՞ւ է: Դա ելք չէ ։ Մենք պետք է բարելավենք երկրի տնտեսական վիճակը։ Ամեն տարի մեր երկրում ավելանում է զբոսաշրջիկների թիվը, եւ հենց դա կնպաստի, որ ի հայտ գան ներդրողներ, որոնք կհամաձայնեն գումար ներդնել Հայաստանում ավիաընկերության բացման գործում>, - ընդգծել է վարչապետը ։
Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել, եթե ինչ-որ մեկը որոշում կայացնի դառնալ ազգային ավիափոխադրող։< Բայց դա չի նշանակում, որ տվյալ մարդը պետք է ամեն տարի գա մեզ մոտ եւ ասի, որ եթե մենք նրանց գումար չտրամադրենք, ապա ավիաընկերությունը կփակվի>, - հայտարարել է Փաշինյանը:
Որպես Իռլանդիայից հաջող ավիաընկերության օրինակ ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է Ranair-ին ։ <Մենք ցանկանում ենք, որ երկրում ստեղծվի ավիաընկերություն, որը մրցունակ լինի ավիաշուկայում։ Ավիաընկերությունն ինքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դառնա մրցունակ>, - եզրափակել է վարչապետը ։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |