Արմինֆո. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հայտարարել է, որ հանրաքվեի քարոզարշավը կակտիվացնի երկրի տնտեսությունը։ <Գլխավոր գործոնը, որն իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա, Հայաստանի քաղաքացիների վստահությունն է իր ապագայի նկատմամբ ։ Ես ավելի քան համոզված եմ, որ քարոզարշավը ոչ մի կերպ չի անդրադառնա տնտեսության վրա բացասական իմաստով։ Ընդհակառակը, հանրաքվեն կամրապնդի քաղաքացիների հավատը վաղվա օրվա նկատմամբ, հետևաբար՝ տնտեսական վիճակը կբարելավվի>, - վստահեցրել է վարչապետը ։
Վարչապետը նաև նշել է, որ այս արշավը նաև կակտիվացնի զբոսաշրջությունը Հայաստանում։ <Մեր շատ հայրենակիցներ կժամանեն Հայաստան, որպեսզի քվեարկեն հանրաքվեին։ Մենք ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ:
Կարծում եմ, որ մեր հայրենակիցները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, հասկանալով այդ բարեփոխումների կարևորությունը, անպայման կգան՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այժմ կարելի է շատ մատչելի գներով ավիատոմսեր գնել ։ Այն հայերը, ովքեր Հայաստանի քաղաքացիներ չեն, նույնպես կարող են մասնակցել այդ գործընթացին ։ Կարծում եմ, որ նրանց հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Հայաստանում ամրապնդվում է ժողովրդավարությունը>, - եզրափակել է Փաշինյանը:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |