Արմինֆո. Վերլուծական ծառայություններ իրականացնող Similarweb հարթակի տվյալներով՝ Telcell Wallet-ը մի քանի ամիս անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում «Ֆինանսներ» կատեգորիայում:
Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, սա «Թել-Սել» ընկերության միակ ձեռքբերումը չէ: AppStore- ում և PlayStore-ում, վերջին մի քանի ամիսների ընթացքում, Հայաստանում Telcell Wallet-ն ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում է, համապատասխանաբար, զիջելով այնպիսի հսկաների, ինչպիսիք են՝ Facebook-ը Instagram-ը, Tiktok-ը և WhatsApp-ը, Viber-ը, Tiktok-ը: Համեմատության համար նշենք, որ վարկանիշային ցուցակում հայաստանյան այլ ֆինանասական հավելվածները գրավում են 22-րդ և 66-րդ հորիզոնականները:
Ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը հայտնել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի տվյալներով, Telcell Wallet-ի օգտատերերի թիվը 2019թ. սեպտեմբերի վերջի նույն ցուցանիշի համեմատ կրկնապատկվել է: Ըստ Ազատյանի, այդ ձեռքբերումներին ընկերությունը հասել է լայնածավալ մարքեթինգային քաղաքականության և համակարգված աշխատանքի իրականացման արդյունքում: «Telcell Wallet-ի օգտատերերի թվի աճի նման ցուցանիշը մեզ պարտավորեցնում է, և ինչու չէ՝ նաև ոգևորում: Սա նաև փաստում է, որ էլեկտրոնային փողով գործարքների նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում զգալիորեն աճել է: Այս տարի նույնպես «Թել-Սել»-ը կշարունակի կատարելագործել իր ծառայությունները. կլինեն նորարարություններ՝ ի նպաստ մեր հաճախորդների»,- ասել է Ա.Ազատյանը:
Տեղեկացնենք, որ Telcell Wallet-ի բջջային հավելվածն օգնում է հաճախորդներին վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, ինչպես նաև առցանց դրամական փոխանցումներ կատարել, այդ թվում՝ քարտից քարտ, ճիշտ ժամանակին ստանալ դրամական փոխանցումներ, շուտով նաև՝ վարկեր: Բացի այդ, SCAN & PAY տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնարավոր է առևտրի տարբեր կետերում գնումների համար վճարումներ կատարել՝ օգտագործելով հայտի մնացորդը և կից բանկային քարտը:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |