Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 26-ին հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի անդամ Ռոման Շկոլինի եւ Անդրկովկասի հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինիի հետ:
Ողջունելով հյուրերին` խորհրդարանի փոխնախագահը հետաքրքրվել է նախօրեին տեղի ունեցած «ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը եւ ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» խորագրով քննարկումներով, որը նախաձեռնել էր «Դիալոգ» կազմակերպությունը` ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ:
Յուրի Նավոյանը տեղեկացրել է, որ միջազգային կլոր սեղան ձեւաչափով Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների, կառավարությունների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ քննարկվել է «Ռուսաստանի արտաքին էներգետիկ քաղաքականությունը եւ Հայաստանը», «Հայաստանի էներգետիկ անվտանգության ժամանակակից կացությունը», «Հայ-ռուսական էներգետիկ համագործակցության հեռանկարային ուղղությունները», «Հայաստանի ատոմային էներգետիկան. իրավիճակը եւ զարգացման հեռանկարները», «Հայաստանի էներգետիկ համակարգը. ներդրումային գրավչությունը եւ ազատականացման խնդիրները», «Էներգետիկ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում եւ ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» թեմաները:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, կարեւորելով կազմակերպված միջոցառումը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հիմնական ձեռքբերումներից կարելի է համարել Էներգետիկ անվտանգության բարձր մակարդակը, որը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման առաջընթացի հիմնական գրավականներից է: Վահե Էնֆիաջյանը հետագա համագործակցության եւ օժանդակության պատրաստակամություն է հայտնել:
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |