Արմինֆո.Ինժեներական քաղաքի շինարարությունը կմեկնարկի այս տարի։ Այս մասին ապրիլի 8-ին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ՝ պատասխանելով Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պայմաններում Ինժեներական քաղաքի շինարարության մեկնարկի ժամկետների մասին ԱրմԻնֆո-ի հարցին։
Մասնավորապես, նա հայտնել է, որ արդեն ամփոփվել են մրցույթները, որոշվել են կապալառուները։ <Ամռանը կամ աշնան սկզբին նախատեսվում է հողային աշխատանքներ սկսել>, - ասել է նախարարը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իժեներական քաղաքի կառուցումը կավարտվի 2020 թ. վերջին-2021 թ. սկզբին, սակայն ժամկետները ստիպված են եղել հետաձգել։ Հիշեցնենք, որ 2018 թ. մարտի 1-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ինժեներական քաղաքիե ստեղծման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին: Ծրագրի նպատակն է՝ Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ դեպի համաշխարհային շուկա արտահանող երկիր, դարձնելով նաև նորարարական լուծումների տարածաշրջանային հանգույց: Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3 հա մակերեսով հողամասը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտում առկա է զգալի չիրացված ներուժ, որի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով կարևորագույն մարտահրավեր է հանդիսանում արդիական տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը: ՀՀ-ում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախաձեռնվել է «Ինժեներական քաղաքիե ստեղծման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության մոդելով:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50 տոկոսը նախատեսվում է համաֆինանսավորել ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներե վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթսե-ի և կոնսորցիումի (ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմե ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ) կողմից: Արդյունքում նախատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում: