Արմինֆո. Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերության՝ Ucom–ի նախկին տնօրեն և հիմնադիր Հայկ Եսայանը նոր ընկերություն է հիմնել
<2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում>,- Թվիթերի իր էջում հայտնել է Եսայանը։
Նշենք, որ ապրիլի 14-ին Ucom-ի Տնօրենների խորհուրդը պաշտոնից ազատել է ընկերության գլխավոր տնօրեն, վերջինիս մինորիտար բաժնետեր Հայկ Եսայանին: Մինչ այդ Հայկ Եսայանը, որն իր եղբայր Ալեքսանդրի հետ ունի ընկերության բաժնետոմսերի 5,94%-ը, մեծամասնական բաժնետերերին՝ ի դեմս Galaxy ընկերությունների խմբի սեփականատերերի, առաջարկել էր գնել Ucom-ում իրենց բաժնեմասը ավելի քան 60 մլն դոլարով, սակայն մերժում է ստացել: Եսայանն այդ ժամանակ ընկերությունը լքելու իր որոշումը պատճառաբանվել էր այն բանով, որ իր թեկնածությունը չի դիտարկվում որպես ընկերության ղեկավար Ucom-ի եւ <Beeline Հայաստան>- ի հնարավոր միաձուլումից հետո: Այս հնարավոր գործարքը դեռ քննարկման փուլում է Հայաստանի հակամենաշնորհային գերատեսչությունում։
Շուկայի մասնակիցների կարծիքով, նոր ընկերությունը բոլոր հնարավորություններն ունի որոշակի տեղ զբաղեցնելու Հայաստանի խիստ մրցակցային հեռահաղորդակցության շուկայում, եթե Ucom-ի գնման համար նախկինում հայտարարված ռեսուրսները ներդրվեն «ՕԼՆԵԹ»-ում։ Այդ փողերի ծագման մասին դեռ հայտնի չէ ։ Հազիվ թե դրանք փոխառու լինեն, կարծում են փորձագետները։ Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները կարծում են, որ նոր ընկերությանը նույնիսկ այս դեպքում դժվար կլինի <թոփ>-ում հայտնվել, քանի որ հեռահաղորդակցության շուկայի շահութաբերության մակարդակը վերջին տարիներին անընդհատ նվազում է եւ մոտենում է զրոյի: Նրանք կարծում են, որ տարողունակության եւ վճարունակության առումով նեղացող Հայաստանի շուկայում բոլոր ընկերությունների համար տեղերն արդեն չեն բավականացնում։
RUB | 4.24 | 0.00 |
USD | 387.69 | 0.05 |
EUR | 418.59 | 0.68 |
GBP | 486.74 | 0.91 |
CAD | 283.67 | 0.25 |
JPY | 24.79 | -0.08 |
CNY | 53.59 | 0.01 |
CHF | 427.21 | -0.27 |