Արմինֆո. Ցավոք, ճգնաժամի պայմաններում, երբ մի հարց ես լուծում, միանգամից մի ուրիշ հարց է առաջանում և յուրօրինակ շղթա է ստեղծվում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Նա նշել է, որ երկրում այնքան բարդ իրավիճակ է ստեղծվել, որ երկրի էներգետիկ համակարգը կարող է կոլափսի մեջ ընկնել ։ Վարչապետի կարծիքով, իհարկե, որոշ քաղաքացիների համար դժվար է վճարել գազի եւ էլեկտրաէներգիայի հաշիվները, սակայն <մենք կանգնած ենք ընտրության առջեւ՝ կամ անջատել որոշ քաղաքացինեիի լույսը, կամ ամբողջ երկիրը կարող է մնալ առանց լույսի եւ գազի>
Փաշինյանի խոսքով ՝ ստեղծված իրավիճակում կառավարությունը ստիպված է եղել խստացնել իր դիրքորոշումը։ <Դրա արդյունքում մի քանի օրվա ընթացքում էներգամատակարարման համակարգը բաժանորդներից ստացել է 7 մլրդ դրամի վճարումներ։ Բանն այն է, որ խոշոր սպառողները, օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, ձգձգում էին էներգետիկներին վճարումները ։ Հենց մեր դիրքորոշման կոշտացման հաշվին մենք համակարգը փրկեցինք կոլափսից>, - ընդգծել է վարչապետը՝ հայտարարելով, որ այս պահի դրությամբ անջատվել է 4300 բաժանորդի հոսանք և 736 բաժանորդի գազամատակարարումը։
Նրա խոսաքով, իր հայտարարության արդյունքում, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, երկրում սարսափելի իրավիճակ է ստեղծվել, և շատ մարդիկ սկսել են շահարկել այն։ <Ես կարծում եմ, որ պետք է անջատել այն մարդկանց լույսն ու գազը, ովքեր ի վիճակի են վճարել իրենց հաշիվները, բայց չեն վճարում։ Այն ժամանակ երբ որ մենք ասել ենք, մեր հույսը այն է եղել, որ մենք 1 ամսում այս արտակարգ ռեժիմից դուրս կգանք։ Հիմա ո՞վ կարող է ասել, թե կորոնավիրուսի ճգնաժամը ինչքան է տևելու, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նվազագույնը մեկ տարի մենք կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու>,- ասել է վարչապետը։
RUB | 4.24 | 0.04 |
USD | 387.64 | -0.37 |
EUR | 417.91 | -0.33 |
GBP | 485.83 | -0.42 |
CAD | 283.42 | -0.19 |
JPY | 24.87 | -0.04 |
CNY | 53.58 | -0.13 |
CHF | 427.48 | -0.46 |