Արմինֆո.Հիշեցնենք, որ <ՎԵՈՆ Արմենիա> ընկերությունը, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, իր կայքում պաշտոնապես տեղեկացրել էր Հայաստանում իր բիզնեսը վաճառելու շուրջ Ucom ընկերության հետ բանակցությունների մասին: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանում Beeline-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom ընկերությանն իր բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու նպատակով։
<Այդ քննարկումները կարող են կամ ավարտվել վաճառքով, կամ ոչ։ Նորմատիվ պահանջների համաձայն, VEON–ը տրամադրելու է թարմացված տեղեկատվություն դրա առկայության դեպքում>, – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ucom ընկերությունը հայտնվել էր սկանդալի կենտրոնում ՝ մաժորիտար սեփականատերերի՝ ի դեմս նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի, նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ։ Ինչպես Գագիկ Խաչատրյանը, այնպես էլ նրա որդիներն ու զարմիկը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի յուրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)
Հիշեցնենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։
RUB | 4.24 | 0.00 |
USD | 387.69 | 0.05 |
EUR | 418.59 | 0.68 |
GBP | 486.74 | 0.91 |
CAD | 283.67 | 0.25 |
JPY | 24.79 | -0.08 |
CNY | 53.59 | 0.01 |
CHF | 427.21 | -0.27 |