Արմինֆո. Beeline-ը հայտարարում Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի ակցիայի երկարաձգման մասին։ Մինչև 2020 թ. հունիսի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10 000 դրամ քեշբեք (cashback) հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։
Մինչև 2020 թ. հունիսի 30-ը Samsung A10 սմարթֆոնի գնորդները կստանան 5000 դրամ քեշբեք: Իսկ Samsung A30s-ի գնորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթ և 033 կոդով հատուկ հեռախոսահամար: Ապառիկի առաջին տարին կլինի անտոկոս Samsung A10 և A30s-ի համար:
«Մենք երկարացրել ենք սմարթֆոնների վաճառքի ակցիաները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան օգտվել դրանցից՝ այցելելով Beeline-ի 55 վերաբացված գրասենյակ, կամ պատվիրելով առցանց Beeline-ի E-shop խանութից, որտեղ նաև գործում է անվճար առաքում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
RUB | 4.25 | 0.01 |
USD | 387.52 | -0.17 |
EUR | 419.49 | 0.90 |
GBP | 488.39 | 1.65 |
CAD | 284.25 | 0.58 |
JPY | 24.88 | 0.09 |
CNY | 53.65 | 0.06 |
CHF | 427.96 | 0.75 |