Արմինֆո.Beeline-ը գործարկեց նոր բիզնես գրասենյակ կորպորատիվ հաճախորդների համար: Գործիքը թույլ է տալիս կորպորատիվ հաճախորդների փաթեթի պատասխանատուին առավել արդյունավետ կառավարել փաթեթում ընդգրկված համարների հաշվեկշիռը, սակագնային փաթեթը (ՍՓ), ծառայությունները, ներառումները, վերծանումը, ինչպես նաև ակտիվացնել և ապաակտիվացնելհեռախոսահամարներ:
Նոր բիզնես գրասենյակըհագեցած է հատուկ համակարգով, որը հնարավորություն է տալիս թվային հարթակից ուղղել բոլոր հարցումներն անմիջապես կորպորատիվ հաճախորդների աջակցման մասնագետին:Օրինակ, եթե կորպորատիվ հաճախորդը ցանկանում է փոփոխել իր հեռախոսահամարներից մեկի ՍՓ-ն կամ ակտիվացնել որևէ ծառայություն, նա այս գործիքի միջոցով անմիջապես Բիզնես գրասենյակից հայտ է ներկայացնում աջակցման մասնագետին և հետևում իր դիմում-հայտի ընթացքին:
«Կորպորատիվ հաճախորդների համար մենք մշակել ենք արդյունավետ էլեկտրոնային հարթակ`ոչ միայն հաճախորդի փաթեթում համարների հետ աշխատելու համար,այլ նաև առաջարկում ենք հարմարավետ գործիք՝առցանցաշխատելու մեր ընկերության աջակցման մասնագետների հետ: Հիմնվելով մեր գործընկերների արձագանքների վրա՝ մենք կշարունակենք կատարելագործել գրասենյակը՝ փորձելով հնարավորինս համապատասխանելժամանակակից բիզնեսի պահանջներին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կորպորատիվ հաճախորդի ներկայացուցիչը նույնպես կարող է գրասենյակներ ստեղծել իր լիազորության տակ գնտվող պայմանագրերի սահմանում՝ մեկ այլ անձի ևսկառավարմանհնարավորություն տալով: Պայմանագրերի և հեռախոսահամարների մասին ստացված տեղեկատվությունը հնարավոր է ներբեռնել .xlsxֆորմատով՝ տեղեկատվության հետ օֆլայն տարբերակով աշխատելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2Bկայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարին, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineBusiness էջին։
RUB | 4.25 | 0.01 |
USD | 387.52 | -0.17 |
EUR | 419.49 | 0.90 |
GBP | 488.39 | 1.65 |
CAD | 284.25 | 0.58 |
JPY | 24.88 | 0.09 |
CNY | 53.65 | 0.06 |
CHF | 427.96 | 0.75 |