Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։
ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 2020թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել 1991 ստորաբաժանման կազմում ծառայության անցնելու մրցույթներին` հետևյալ խմբերից մեկում ծառայության անցնելու համար․
ԱՏՄ խումբ
Գիտական խումբ
Արհեստական բանականության խումբ
«Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 19 ներառյալ: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416», - նշված է ՊՆ հաղորդագրությունում:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |