Արմինֆո. «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կապի ու հեռահաղորդակցության ոլորտում բավական լուրջ զարգացումներ են։ «Յուքոմ»-«Բիլայն»-«Թիմ» վաճառքի գործարքը դեռ գլուխ չեկած, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «ՎիվաՍել» ընկերությունը ևս պատրաստվում է իր բաժնետոմսերը հանել վաճառքի։
Մեզ հասած տեղեկություններով՝ երկու շաբաթից արդեն կհայտարարվի վաճառքի մասին։ Մինչ այս, սակայն, ցանկություն է եղել փակ վաճառք իրականացնել, սակայն ընկերության վաճառքով հետաքրքրվողներ չեն եղել։ Որոշ հետաքրքրություն եղել է Կատարում, սակայն դրանով սահմանափակվել են։ Դրանից հետո որոշում է կայացվել ընկերության վաճառքի մասին տեղեկատվությունը դարձնել հրապարակային։ Հնարավոր գնորդների մասին այս պահին ոչինչ հայտնի չէ»։
Նշենք, որ այսօր Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում գործում է եւս 2 ընկերություն՝ VEON Հայաստան եւ Ucom: Այս տարվա հունվարին VEON-ը հայտարարեց Հայաստանում կապի առաջատար օպերատոր Ucom-ին հայաստանյան <դուստրի> վաճառքի մասին, բայց հետո, հավանաբար, Ucom-ի շուրջ սկանդալներից հետո, հոլդինգը մայիսին հրաժարվեց բանակցություններից:
Որոշ ժամանակի անց կապի եւ ինտերնետի ծառայությունների առաջատար համաշխարհային մատակարար VEON-ը հաստատեց Team LLC-ի հետ բանակցելու փաստը՝ Հայաստանում իր բիզնեսի հնարավոր վաճառքի վերաբերյալ: Team ընկերությունը վերջերս ստեղծվել է Ucom-ի նախկին թոփ-մենեջերների՝ Եսայան եղբայրների կողմից ՝ նպատակ ունենալով ներգրավված միջոցների հաշվին ձեռք բերել VEON Հայաստանի բաժնետոմսերի ամբողջական փաթեթը: Այս առաջարկն այս օրերին քննարկվում է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից։
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |