Արմինֆո.Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագրի իրականացումը, որը, գործնականում, սկսվել է անցյալ տարվա վերջին, ցույց է տվել իր արդյունավետությունը եւ, նույնիսկ, որոշ չափով գերազանցել ապահովագրողների սպասումները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտարարել է ագրոապահովագրության մասնագետ, "Ինգո Արմենիա" ապահովագրական ընկերության բլոկի ղեկավար Լևոն Քոչարյանը։
Մասնագետի խոսքով, չնայած ապահովագրողների որոշ մտավախություններին, այնուամենայնիվ, գյուղացիական տնտեսությունները տեղերում դրական են վերաբերվել իրենց ծախսերի ապահովագրության ընձեռած հնարավորություններին եւ մեծ մասամբ դրան վերաբերվել են վստահության բարձր աստիճանով: Այնուամենայնիվ, Քոչարյանի խոսքով, այդ վստահությունը չկորցնելու եւ ծրագրի իրականացումը ողջ երկրում հաջողությամբ շարունակելու համար անհրաժեշտ է լրջորեն վերաբերվել ռիսկի գնահատման անկախ փորձագետների պատրաստմանը, որոնց սահմանափակ քանակը, փաստորեն, թույլ չի տալիս օպերատիվ ռեժիմով գյուղացիներին ապահովագրական հատուցում տրամադրել:
Ինչպես նշել է մասնագետը, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ԿԲ - ին առընթեր Ագրոապահովագրողների ազգային գործակալությունը (AINA) նախագծի իրականացման մեկնարկին նախապատրաստել է վնասի գնահատման մասնագետների բավարար քանակ, դրա վրա ծախսելով որոշակի քաաաանակկությամբ ռեսուրսներ, պատրաստված կադրերի կեսից ավելին կորոնավիրուսի համաճարակի պատրվակով եւ այլ պատճառներով հետագայում հրաժարվել է աշխատանքից: Այս հանգամանքը որոշակի դժվարություններ և բնական դժգոհություններ է առաջացրել այն գյուղացիների շրջանում, ովքեր չեն կարողացել օպերատիվ ռեժիմով ապահովագրական փոխհատուցում ստանալ։ Եվ, այդուհանդերձ, վճարումների գործընթացը շարունակվում է, եւ այսօր քննարկվում է իրավաբանական պարտավորությունների սահմանման հարցը նրանց համար, ովքեր պատրաստվելու են որպես վնասի գնահատողներ:
Դրա հետ մեկտեղ, Քոչարյանի գնահատմամբ, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության վնասաբերության մակարդակը կազմել է 100 - 110%, ինչն ամենեւին վատ ցուցանիշ չէ շուկայի նոր հատվածի զարգացման համար ՝ հաշվի առնելով ռիսկերի վերաապահովագրության 90%-ը: Առաջին կիսամյակի արդյունքները, մասնագետի խոսքով, արդեն թույլ են տալիս ընդլայնել ապահովագրության ենթակա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկը, այնտեղ ավելացնելով այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են կարտոֆիլը, հատապտուղները, կեռասը եւ այլն:
Ինչպես կարծում է փորձագետը, առաջիկա 2-3 տարիների ընթացքում ապահովագրության այդ ոլորտը կգտնվի բարձր վնասաբերության սահմաններից դուրս, եւ ռիսկերի վերաապահովագրության մակարդակը կմնա 90 տոկոսի մակարդակում:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները ցույց են տվել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության առաջին արդյունքները։ 2020թ. առաջին կիսամյակում հավաքագրվել է 131 մլն դրամի ապահովագրավճար, որից 82.2% - ը կամ 107.6 մլն-ը փոխանցվել է վերաապահովագրությանը: Ըստ ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի, հավաքագրված ապահովագրավճարների ծավալով 2020թ. առաջին կիսամյակում առաջատար են Ռոսգոսստախ Արմենիա - ն' 73.6 մլն դրամ, ԻՆԳՈ Արմենիան' 35.4 մլն դրամ, Սիլ Ինշուրանս ը' 21.9 մլն դրամ:
Հայաստանի Կենտրոնական բանկը մտադիր է աստիճանաբար ընդլայնել ագրոապահովագրության ծրագիրը՝ ինչպես գյուղատնտեսական մշակաբույսերի ավելի մեծ սպեկտրի ընդգրկման առումով,
այնպես էլ՝ ապահովագրության ենթակա ռիսկերի առումով: Իսկ առայժմ տվյալ փուլում
ապահովագրությունը վերաբերում է ծիրանի, խնձորի և տանձի այգիներին,
խաղողի այգիներին, գարնանացան և աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններին, ապահովագրության ենթակա ռիսսկեր են սահմանված կարկուտը, ցրտահարությունը եւ հրդեհները:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2019 թվականի սեպտեմբերից, եւ առայժմ ընթանում է փորձնական ռեժիմով ՝ ընդգրկելով վեց մարզեր եւ երեք ապահովագրական ընկերությունների (ԻՆԳՈ Արմենիա, Ռոսգոսստրախ Արմենիա եւ Սիլ Ինշուրանս) համագործակցությամբ:
Ապահովագրագրի գնումը սուբսիդավորվում է պետության կողմից 50-60%-ի չափով ՝ կախված տարերային ռիսկայնությունից, իսկ ամբողջական ապահովագրության դեպքում գործում է 10% զեղչ: Որպես վերաապահովագրող հանդես է գալիս շվեյցարական "Swiss Re" խոշոր ընկերությունը։ Ագրոապահովագրողների ազգային գործակալության (AINA) վրա դրված են ագրոապահովագրության ստանդարտ պրոդուկտների, պետական սուբսիդավորման գործընթացի պայմանների եւ կարգավորման մշակումը, շուկայի հետազոտումը եւ ակտուար հաշվարկները, վնասը գնահատողների ուսուցումը եւ որակավորման բարձրացումը, գործընկեր ապահովագրական ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը: