Արմինֆո.26օգոստոսի 2020 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. հոկտեմբերի 30-ը Samsung A11 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան BeeFree 2900սակագնային փաթեթի և Yandex.Plus–ի 3 ամսվա անվճար բաժանորդագրություն:
Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 79200 դրամով, կամ ապառիկ՝ ամսական 3300 դրամով:
«Beeline-ում մեր հաճախորդները կարող են ոչ միայն գրավիչ գնով սմարթֆոն ձեռք բերել, այլև բաժանորդագրվել մեր ամենանոր սակագնային փաթեթին և օգտվել Yandex-ի ամենապահանջված ծառայություններից: Վստահ եմ, որ բաժանորդները կհավանեն մեր նորփաթեթային առաջարկը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Yandex.Plus-ը թույլ է տալիս լսել որակյալ երաժշտություն առցանցYandex.Music հավելվածում, դիտել հազարավոր կինոնկարներ և հեռուստասերիալներKinoPoisk HDհարթակում,և տրամադրում է 10% զեղչ Yandex.Taxi ծառայությունից օգտվելիս:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.amկայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |