Արմինֆո.CyHub Armenia նախաձեռնության ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի և IBM-ի աջակցությամբ, մեկնարկում է վեբինարների շարք՝ կիբեռանվտանգության հայաստանյան և միջազգային առաջատար փորձագետների ներգրավմամբ:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 18-ին ժամը 16:00-ին կկայանա այս շարքի առաջին վեբինարը՝ կիբեռանվտանգության միջազգային փորձագետ և խորհրդատու, Facebook-ի անվտանգության ինժեներ Ռայան Կազանչյանի հետ:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի մի շարք թեմաների, այդ թվում՝
ինչպես սկսել կարիերա տեղեկատվական անվտանգության ոլորտում, խորհուրդներ ստարտափներին՝ կիբեռանվտանգության հագեցած շուկա մուտք գործելու համար եւ այլն: Կազանչյանը նաեւ կպատմի Mr. Robot հեռուստասերիալում անվտանգության խորհրդատուի իր աշխատանքի փորձառության մասին:
Հավելենք, որ հանդիպման մասնակիցները կստանան բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն: Մասնակցության եւ հարցեր ուղղելու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ:
Ռայան Կազանչյանը Tanium տեխնոլոգիական ընկերության նախկին գլխավոր տեխնիկական տնօրենն է: Ոլորտում ավելի քան 18 տարվա փորձ ունեցող հայազգի մասնագետը որպես տեխնիկական խորհրդատու մասնակցել է Mr. Robot հանրահայտ սերիալի 2-րդ եւ 3-րդ եթերաշրջանների նկարահանումներին», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |