Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սեպտեմբեր ամսվա վերջին երկու շաբաթների ընթացքում պետական վերահսկողության գործողություններ են իրականացվել ալկոհոլային խմիչքների շուկայում: Հանրապետության ողջ տարածքում անցկացվել է 321 դիտարկում։
Արդյունքում՝ 229 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91 կազմակերպությունում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտում, մասնավորապես, 50 տնտեսավարողի մոտ հայտնաբերվել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, որոնց վաճառքը կասեցվել է:
12 կազմակերպությունում հայտնաբերվել է ընդանուր թվով 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք, որի իրացումը կասեցվել է, խմբաքանակը ոչնչացվել:
7 տնտեսավարող փոխել է ոլորտի գործունեությունը, 5-ը՝ դադարեցրել, 1 իրացման կետ չի աշխատել:
16 տնտեսավարողի մոտ դիտարկումները դեռ շարունակվում են:
ՍԱՏՄ-ն կոչ է անում է քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է և հորդորում՝ ցանկացած սննդամթերքի ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացում կամ շրջանառություն նկատելու-հայտնաբերելու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010206040 և 012906090 հեռախոսահամարներով:
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |