Արմինֆո. ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը շարունակում է նպաստել միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի միավորված համայնքները շարունակում են ապահովվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայով։
ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայության հաղորդման համաձայն, ծրագրի շահառու` Կապան և Մեծավան համայնքները նորից տեխնիկա են ստացել։ Կապանին տրամադրվել է մինիամբարձիչ կցորդ` խոզանակով` 31 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ, Մեծավանը ստացել է ինքնաթափ մեքենա` 33 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ և հացահատիկային կոմբայն` հնձիչով 41 միլիոն 900 հազար դրամ արժեքով։
Այսպիսով` Կապանը մինչ օրս ստացել է 150 միլիոն 580 հազար, իսկ Մեծավանը` 75 միլիոն 100 հազար դրամի տեխնիկա։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
RUB | 4.25 | 0.01 |
USD | 387.52 | -0.17 |
EUR | 419.49 | 0.90 |
GBP | 488.39 | 1.65 |
CAD | 284.25 | 0.58 |
JPY | 24.88 | 0.09 |
CNY | 53.65 | 0.06 |
CHF | 427.96 | 0.75 |