Արմինֆո.Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայր գազատարի պլանային վերանորոգման աշխատանքների առնչությամբ ռուսական գազը Հայաստան կփոխադրվի Ադրբեջանի տարածքով։ Այդ մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով "Գազպրոմ էքսպորտ" ՍՊԸ հայտարարությունը։
Մասնավորապես, հաղորդվում է, որ այդ նպատակով "Գազպրոմ էքսպորտը" եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել Հայաստան ռուսական գազի փոխադրման վերաբերյալ: Նշվում է, որ վերանորոգման աշխատանքները կարող են տեւել մոտ երեք շաբաթ։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |