Արմինֆո. Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ։
«Ինչպես գիտեք 2018 և 2019 թ. ոլորտի աճը կազմել է ավելի քան 30%, իսկ 2020 թ., ճգնաժամի պայմաններում՝ ավելի քան 20%։ Կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ոլորտի աճն առաջիկա տարիներին կկազմի միջինում առնվազն 20%, իսկ աշխատատեղերի աճը՝ 15% (հաշվի է առնվել աշխատավարձերի հնարավոր աճը): Այս թվերին նայելով ևս մեկ անգամ ցանկանում եմ ոգևորել և կոչ անել մեր քաղաքացիներին ընտրել կրթության հատկապես բնագիտական ուղղությունները, իսկ մասնագետներին՝ ստանալ հավելյալ գիտելիքներ տեխնոլոգիական ոլորտում՝ մասնակցելով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ծրագրերին և այլ կրթական/վերապատրաստման նախագծերին։ https://edu.hti.am/», - գրել է նախարարը:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |