Արմինֆո. Ռուսական "Գազպրոմ էքսպորտ" ընկերության հետ կնքված կարճաժամկետ պայմանագրի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի տարածքով մոտ 150 մլն խորանարդ մետր ռուսական գազ փոխադրել Վրաստան։
Ըստ Trend-ի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը։ Նրա ասելով, ռուսական գազի տարանցումը սկսվել է մարտի 17-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 15-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ "Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս" մայրուղային գազատարի պլանային վերանորոգման աշխատանքների կապակցությամբ ռուսական գազը Հայաստան կփոխադրվի Ադրբեջանի տարածքով: Մասնավորապես, հաղորդվում է, որ այդ նպատակով "Գազպրոմ էքսպորտ" - ը եւ Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել Հայաստան ռուսական գազի փոխադրման վերաբերյալ: Նշվում է, որ վերանորոգման աշխատանքները կարող են տեւել մոտ երեք շաբաթ ։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |