Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը կարևորել են երկու կողմերի հետաքրքրվածությունն ընդլայնելու համագործակցության շրջանակները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում:
Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Հունաստանի տեխնոլոգիական ընկերությունների համատեղ հարթակներ ստեղծելու, թվայնացման ոլորտում համապատասխան մասնագետների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններն ընդլայնելու և մի շարք այլ հարցեր:
Ինչպես հաղորդում է ԲՏԱՆ մամուլի ծառայությունը, նախարարի պաշտոնակատարի և ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի վենչուրային ֆոնդի և հունական վենչուրների հետ փոխգործակցությանը, երկու երկրների միջև համալսարանական հարթակներում տեխնոլոգիական կրթության լավագույն փորձի փոխանակման, համատեղ ծրագրեր իրականացնելու և տեխնոլոգիական պարկերի միջև համագործակցություն հաստատելու հեռանկարներին:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով՝ Հայկ Չոբանյանը հրավիրել է Էվանգելոս Տուրնակիսին մասնակցելու «Դիջիթեք Էքսպո», «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներին, ինչպես նաև առաջարկել է համատեղ այց իրականացնել «Ինժեներական քաղաք»:
Հանդիպման ներկա է եղել նաև Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսը:
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |