Արմինֆո. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) 3 երկրներում՝ Հայաստան, Պակիստան և Շրի Լանկա, իրականացրել է ուսումնասիրություն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում՝ պարզելու տվյալ երկրներում ոլորտի առկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը, ուսումնասիրության արդյունքում, յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում նաև Հայաստանի, պատրաստվել է տեսանյութ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես առաջատար ՏՀՏ երկիր, որն ունի գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժ։
Տեսանյութում նաև խոսվում է Խորհրդային Միությունից մինչ այսօր ոլորտում գրանցած հաջողությունների մասին, ներկայացվում է հայկական տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունները։
Տեսանյութը նպատակ ունի Ճապոնական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա՝ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարներ ուրվագծելու համար։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներն ու փորձառությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հասույթը 2021 թ.առաջին կիսամյակի արդյունքներով հասել է 159.9 մլրդ դրամի (մոտ 306.3 մլն դոլար)' մեկ տարվա վաղեմության ցուցանիշը գերազանցելով 2,8 տոկոսով: Վերջին 10-15 տարիների ընթացքում ՏՀՏ ոլորտն ամեն տարի աճել է 10-15%- ով:
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |