Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 2.1 մլրդ դրամի հարկեր ($4.3 մլն), ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից բարձր է 31.3%-ով (նախորդ տարվա 33.3% աճի դիմաց): Այդ գումարից 1.8 մլրդ դրամը բաժին է ընկել ուղղակի հարկերին՝ տարեկան 28.6% աճով (նախորդ տարվա 16.7% աճի դիմաց)։
ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի 9 ամիսների արդյունքներով Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում գործող 6 ապահովագրական ընկերություններից չի ընդգրկվել միայն "ՌԵՍՈ" ապահովագրական ընկերությունը (ինչպես եւ մեկ տարի առաջ):
Ապահովագրական ընկերությունների ցանկը ըստ հարկային վճարումների գլխավորել է "ԻՆԳՈ Արմենիա" ապահովագրական ընկերությունը, որը զզբաղեցրել է 265-րդ տեղը (նախորդ տարվա 292-րդ տեղի փոխարեն) եւ պետբյուջեն համալրել է 595.4 մլն դրամով, որից 543.1 մլն դրամ՝ ուղղակի հարկեր (այդ թվում ՝ շահութահարկ և եկամտահարկ գծով)։
"Ռոսգոսստրախ Արմենիա"-ն նախորդ տարվա 231-րդ հորիզոնականից իջել է 312-րդ հորիզոնական' պետբյուջե ուղղորդելով 523.6 մլն դրամ, որից 441.3 մլն դրամ' ուղղակի հարկեր:
"Նաիրի Ինշուրանս" ԱԸ-ը բարձրացել է 366-րդ հորիզոնական (նախորդ տարվա 430-րդից)՝ պետական գանձարան փոխանցելով 445.5 մլն դրամ, այդ թվում՝ 403 մլն դրամ ուղղակի հարկեր:
"Արմենիա ինշուրանս" ԱԸ-ը բարձրացել է 475-րդ տեղը (նախորդ տարվա 722-րդից)՝ պետական բյուջե վճարելով 350.4 մլն դրամ, որից 329.1 մլն դրամ՝ ուղղակի հարկեր:
"Սիլ Ինշուրանս" ԱԸ-ն իջել է 945-րդ տեղ (նախորդ տարվա 896-րդից) ՝ պետական բյուջե ուղղորդելով 156.6 մլն դրամ, որից 127.4 մլն դրամ՝ ուղղակի հարկեր:
1000 խոշոր հարկատուների հարկային վճարումների ընդհանուր ծավալում ապահովագրական հատվածի մասնաբաժինը տարեկան կտրվածքով չի փոխվել՝ կազմելով ընդամենը 0,2 տոկոս։
Նշենք, որ մեկ տարի առաջ (2020թ. հունվար-սեպտեմբերին) առաջատար դիրք էր զբաղեցնում "Ռոսգոսստրախ Արմենիա"-ն, որին հետեւում էին "ԻՆԳՈ Արմենիան", "Նաիրի Ինշուրանսը", "Արմենիա Ինշուրանսը" և "Սիլ Ինշուրանսը": Ընդհանուր առմամբ, ապահովագրական ընկերությունների հնգյակը 2020թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե է վճարել 1.6 մլրդ դրամ, որից 1.4 մլրդ դրամ՝ ուղղակի հարկեր: (Դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 30.09.2021թ. դրությամբ կազմել է 484.20 դրամ/1դոլար):