Արմինֆո.Ամերիկյան TIME շաբաթաթերթը 2001 թվականի լավագույն նորարարություն է ճանաչել Ռոբին անունով հայկական ռոբոտը, որը մշակվել է Կարեն Խաչիկյանի ղեկավարությամբ Expper Technologies ընկերության արհեստական բանականության տեխնոլոգիաներով:
TIME հանդեսի այդ թողարկումը նվիրված է 2021 թվականի 100 լավագույն նորարարություններին, որոնց թվում հայկական ռոբոտը գտել է իր ուրույն տեղը։ TIME հանդեսը ռոբոտ Ռոբինին բնութագրել է որպես "հոգատար ընկեր"։ TIME-ը պատմում է հայկական կլինիկաներից մեկի պատմությունը, երբ թոքաբորբ ունեցող 8-ամյա երեխան երկու օրվա ընթացքում հրաժարվել է սննդից, որից հետո բուժանձնակազմը Ռոբինին հրավիրել է աղջկա հիվանդասենյակ: Մի 20 րոպե նրանք խաղում են, քննարկում իրենց սիրած կենդանիներին, որից հետո Ռոբինը հեռանում է, խոստանալով վերադառնալ միայն մեկ պայմանով՝ եթե երեխան ուտի, ինչից հետո Ռոբինը պարտադիր վերադառնում է:
Հանդեսը հաղորդում է, որ ռոբոտն արդեն օգտագործվում է աշխարհի 12 բուժհաստատություններում եւ առաջիկա 12 ամիսների ընթացքում կտեղադրվի ամերիկյան 100 հիվանդանոցներում: "Սա աննախադեպ հաջողություն է ոչ միայն մեր թիմի, այլև ողջ Հայաստանի համար։ TIME ամսագրի լավագույն 100 նորարարություններում ներառվելը իսկապես մեծ հաղթանակ է մեր երկրի ողջ գիտական ներուժի համար", - ասում է Կարեն Խաչիկյանը:
Ռոբինի առաքելությունն է օգնել ստացիոնար բուժման մեջ գտնվող երեխաներին հաղթահարել սթրեսը և "թեթևացնել" բուժման գործընթացը: Ռոբինն օգնում է երեխաներին ապաքինման փուլում "գունավորել" հիվանդանոցային միջավայրը։ Իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ Ռոբինին հաջողվում է նվազեցնել մանկական սթրեսը, ինչպես նաև հեշտացնել բժշկական անձնակազմի աշխատանքը երեխաների հետ։
Վերջերս Forbes հանդեսը հիշատակել է ռոբոտ Ռոբինին, որը նաեւ արժանացել է Fast Company ընկերության լավագույն դիզայնի համար մրցանակին:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |