Արմինֆո. Ս/թ փետրվարի 21-ից 25-ը ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի աջակցությամբ ՀԱԷԿ-ում անցկացվել է ԱԷՄԳ-ի փորձագիտական առաքելություն՝ «Միջուկային ֆիզիկական անվտանգության (ՄՖԱ) կուլտուրայի ինքնագնահատում» թեմայով:
ՀԱԷԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, առաքելության նպատակն էր ծանոթանալ կայանում անցկացված ֆիզիկական անվտանգության կուլտուրայի ինքնագնահատման արդյունքներին. ինքնագնահատումը ներառված էր ՀՀ միջուկային ֆիզիկական անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների պլանում՝ համաձայն ԱԷՄԳ-ի ՄՖԱ-ի աջակցության ինտեգրված պլանի:
Քառօրյա այցի ընթացքում ԱԷՄԳ-ի փորձագետները ՀԱԷԿ-ի մասնագետների հետ համատեղ անցկացրեցին ստացված արդյունքների նախնական վերլուծություն, ինչպես նաև ներկայացրին շտկիչ միջոցառումների պլանի մշակման իրենց առաջարկները:
Առաքելության ընթացքում փորձագետները ներկայացրին ֆիզիկական անվտանգության կուլտուրայի ինքնագնահատման կազմակերպման ու անցկացման և ստացված տվյալների վերլուծության ԱԷՄԳ-ի մեթոդաբանությունը, ինչպես նաև տեղեկատվություն՝ Բուլղարիայում և Հունգարիայում անցկացված նմանօրինակ ինքնագնահատումների վերաբերյալ:
Առաքելության արդյունքների հիման վրա ՀՀ ՄԱԿ կոմիտեում ս/թ փետրվարի 25-ին կայացած եզրափակիչ հանդիպման ընթացքում ԱԷՄԳ-ի փորձագետները բարձր գնահատեցին ՀԱԷԿ-ի կողմից իրականացված աշխատանքը և ներկայացրին միջուկային ֆիզիկական անվտանգության բարձրացմանն ուղղված հետագա միջոցառումների իրականացման իրենց առաջարկները:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |