Արմինֆո. Հունիսի 17-ին Երեւանում կանցկացվի SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որն այս տարի նվիրված կլինի թվային փոխակերպմանը, ֆինտեխին եւ կիբեռանվտանգությանը:
Որպես գագաթաժողովի կազմակերպիչ հանդես է գալիս Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների հանրապետական միությունը՝ Հայաստանի Կենտրոնական բանկի աջակցությամբ։
SILICON MOUNTAINS 2022-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, միջոցառման շրջանակներում Հայաստանի պետական անձինք, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները եւ արտերկրից հրավիրված փորձագետները կքննարկեն թվային փոխակերպման կարեւորությունն ու կիրառումը տարբեր ոլորտներում:
Գագաթնաժողովի հատուկ հյուրը կլինեն Proud Engineers խորհրդատվական ընկերության տեխնիկական տնօրեն Անդրես Քյութը եւ Micro Focus բիզնես ստորաբաժանման՝ CyberRes-ի միջազգային տեխնոլոգիական տնօրեն, Ռամզես Գալեգոն:
Նշենք, որ միջոցառումը կմեկնարկի ժամը 10 ։ 00-ին Մատենադարանում։ Հիշեցնենք, որ SILICON MOUNTAINS-ի գագաթաժողովն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2019 թվականի դեկտեմբերին ։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |