Արմինֆո.Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է:
Վարկավորման կարող են դիմել տնտեսության տարբեր ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունները, եթե պետական գրանցում են ստացել առնվազն երեք ամիս առաջ:
Ֆինանսավորում տրամադրվում է շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով՝ առանց ֆինանսական վերլուծության իրականացման, ինչի շնորհիվ նվազում է վարկավորման համար պահանջվող ժամանակահատվածը:
Հայտի ուսումնասիրման վճար ևս նախատեսված չէ:
Այլ մանրամասներ՝ https://conversebank.am/hy/converseblitz/, հեռախոսահամար՝ 011-511-211
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |